ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տառապանքի մարդը

Տառապանքի մարդը
03.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 4
Նրա տեսքը ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր
մարդկանց որդիներինը: Նա հարվածների ենթակա
միմարդ եղավ, որ ցավերին համբերել գիտեր. իր
երեսը դարձնելով արհամարվեց ու բանի տեղ չդրվեց
(Ես., ԾԳ. 3):
Գիտեմ` որ այս բառերը խփում են քնքուշ լարերին այն սրտերի, որոնք տրամադիր են գեղեցիկը լսելու: Այս ցավը ցույց է տալիս, որ այդ սիրտը ճանաչում է կարիքները տառապանքի Մարդու: Որ նա արհամարելի ոչինչ չի տեսնում Մեկի մեջ, որին աշխարհը անտեսեց: Որ մարդու սիրտը ճանաչում է, ի վերջո, այն մեծ տարբերությունը, որ կա երկնքի արժեքների և երկրի արժեքների միջև: Համբավը ու ծափահարությունները տրվում են աշխարհի մեծերին, իսկ արհամարհանքն ու մերժումը` Աստծո Որդուն:
Իմ աշակերտները պիտի կարողանան անտեսել աշխարհի չափանիշները և առաջնորդվել միայն երկնքի արժեչափերով: Բնավ մի փնտրեք մարդկանց գովեստը, ոչ էլ ջանացեք տեսնվել կամ հաշվի առնվել մարդկանց կողմից: Մարդկանց գովեստները ձեզ համար չեն: Դուք հետևեք արհամարված Քրիստոսին: Ահավասիկ ամբոխը հայհոյում, քարեր է նետում, ծաղրում ու հեգնում է, սակայն այդ լուռ ու մունջ քարկոծվող փոքրիկ խմբի մեջ կա մի ճշմարիտ երջանկություն ու ուրախություն, որի արժեքն անարգող խառնիճաղանջը երբեք չի հասկանա:
Դուք հետևեք քարկոծվող ու ծաղրանքի ենթարկվող այդ փոքրիկ խմբին, որը ըստ ամենայնի, բաղկացած է աննշան, ծիծաղելի ու արհամարհելի մարդկանցից:
Այնուհանդերձ, դուք դրանցից մեկը եղեք, որ կարողանաք զգալ Աստծո վեհությունը, ներկայությունը Նրա, ով արհամարվեց ու մերժվեց մարդկանցից:
Ծափահարությունները կամ ճակատը պճնող ծաղկեպսակը` կնսեմացնեն, անշուշտ, այդ վեհությունը:
Երբ զրկվում եք մարդկային ամեն տեսակ օգնությունից, մոտեցեք, շատ ավելի մոտ եկեք տառապանքի Մարդուն: Զգացեք Իմ ձեռքի սիրալիր հպումը ձեր ձեռքին. լուռ, բայց հավատարմությունից մղված այդ շարժումը:
Ես վիշտը ճանաչեցի:
Չկա ցավող մի սիրտ, որի հետ Իմ սիրտը չցավի:
«Արհամարվեց ու բանի տեղ չդրվեց»:
Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ